Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել ղարաբաղյան հակամարտության հետագա շիկացումը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը խորը մտահոգության առիթ է տալիս և անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

«Մենք մեծ տագնապով ենք հետևում Կովկասում այսօր տեղի ունեցող զարգացումներին, հատկապես ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ շփման գծում, և այն փաստին, որ այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր են օգտագործվում, կան մարդկային զոհեր: Ես կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել և ոչ մի դեպքում թույլ չտալ իրավիճակի ապակայունացում: Որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման», - ասել է Բորդյուժան:

Նրա խոսքով, այս հեռանկարը սպառնում է ողջ Կովկասին:

Բորդյուժան ընդգծել է, որ անհրաժեշտ է «նախևառաջ գործադրել քաղաքական լծակներ», օգտագործել պետությունների ղեկավարների հեղինակությունը: Նա նաև կոչ է արել ՀԱՊԿ անդամներին քայլեր ձեռնարկել վիճակը խաղաղեցնելու և կրակոցները դադարեցնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG