Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը «Ազգի առաջնորդի» կոչում և ցմահ անձեռնմխելիություն է ստանում


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը այսօր իր ստորագրությամբ վավերացրել է մի օրինագիծ, որով նա ստանում է «Ազգի առաջնորդի» կոչում և ցմահ ազատվում է քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Տաջիկստանի խորհրդարանի երկու պալատները օրեր առաջ էին միաձայն կողմ քվեարկել օրինագծին, որով նախկին կոլխոզի նախագահ, 63-ամյա Ռահմոնը պաշտոնապես հայտարարվում է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»:

Նախագիծը անձեռնմխելիություն է սահմանում նաև արդեն 24 տարի երկիրը ղեկավարող Ռահմոնի ընտանիքի անդամների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG