Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկել է գերատեսչությունների գերակա ծրագրերն ու առաջնահերթությունները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2016 թվականի ընթացքում նախատեսվող գերակա ծրագրերն ու գործունեության առաջնահերթությունները:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Հովիկ Աբրահամյանը կարևորել է գերատեսչություններում աշխատանքային արդյունավետության, կարգապահության, ֆինանսական թափանցիկության բարձրացումը և ընդգծել, որ այդ հարցերի առնչությամբ լինելու է առավելագույնս հետևողական ու պահանջատեր, քանի որ այդ խնդիրներն իր համար գերակայություն են:

Հովիկ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հասարակության հետ աշխատանքը կազմակերպել առավելագույնս բաց, թափանցիկ և արդյունավետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG