Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը մերժել է Նեմցովի դստեր բողոքը


Ժաննա Նեմցովա, արխիվ
Ժաննա Նեմցովա, արխիվ

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժել է Բորիս Նեմցովի սպանության գործով տուժողի իրավահաջորդի դիմումը:

Սպանված ընդդիմադիր գործչի իրավահաջորդը` նրա դուստր Ժաննա Նեմցովան դատարանից պահանջել էր վերացնել նախաքննական մարմնի որոշումը սպանության որակման առնչությամբ: Չնայած տուժողի իրավահաջորդների պնդումներին՝ նախաքննական մարմինը «Սպանություն» հոդվածը չի փոխարինել «Քաղաքական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածով:

Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ին՝ Կրեմլից ոչ հեռու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG