Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստին, որի օրակարգային առաջին հարցով տեղի է ունեցել խորհրդի նախագահի ընտրություն:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետի թեկնածությունը:

Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հովիկ Աբրահամյանը միաձայն վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ առաջիկա հինգ տարիներին միասին կշարունակեն իրականացնել ՀՊՏՀ-ի արդյունավետ գործունեությանն ու հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG