Մատչելիության հղումներ

Սիրիայի բանակը մեկ շաբաթում հինգ բնակավայր է ետ գրավել Հալեպի նահանգում


Սիրիայի կառավարական ուժերը Քվայրես օդանավակայանի մերձակայքում, 1-ը դեկտեմբերի, 2015թ.

Սիրիայի կառավարական ուժերը Քվայրես օդանավակայանի մերձակայքում, 1-ը դեկտեմբերի, 2015թ.

Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հալեպի նահանգում հինգ բնակավայր են ազատագրել, այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։

«Այս նահանգում կառավարական ուժերը շարունակում են անվտանգության գոտու ընդլայնումը հատկապես Քվայրես օդանավակայանի շուրջ և շարունակում են շարժվել հարավարևմտյան ուղղությամբ՝ դեպի Իդլիբ։ Վերջին շաբաթվա ընթացքում ազատագրվել է հինգ բնակավայր», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուդսկոյը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG