Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է 2016-ին բազմապատկել ԼՂ խնդրի կարգավորման ջանքերը


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն անցնող տարում առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտգործնախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ:

Ընդգծելով, որ անցնող 2015 թվականը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած և այդ տեսանկյունից լարված տարի էր՝ Հայրենիքում և աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն ու բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ, նախագահն այդ աշխատանքներում կարևորել է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև երկրի համար կարևորագույն այլ իրադարձությունների՝ ընթացիկ տարում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությանը, Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատեսական որոշումները Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն, փոխանցում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG