Մատչելիության հղումներ

Այսօր շտապօգնությունից ահազանգ է ստացվել Ոստիկանություն, որ Շենգավիթում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում արյունաշաղախ մարդ կա ընկած։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ոստիկաններն այժմ դեպքի վայրում աշխատում են, իսկ գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։

Քննչական կոմիտեից էլ «Ազատության»-ը հայտնեցին, որ քննիչներն այժմ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական աշխատանքներ են իրականացնում։ «Երկու հոդվածով հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում և սպանություն», - ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ՝ նշելով, որ դեպքից մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ։

Ոստիկանության պաշտոնական կայքէջից նաև տեղեկանում ենք․ անցած գիշեր՝ ժամը 3:40, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն և հայտնել, որ երկու հոգի զենքով և դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարո»-ի վրա, և ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ էր:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150 հազար դրամ և դիմել փախուստի: Կատարվում է քննություն», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG