Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում և ուժային մյուս կառույցներում 2015-ին 76 մարդ է մահացել


Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգերում 2015 թվականին՝ երեկվա դրությամբ, արձանագրվել է մահվան 76 դեպք: Այդ մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասվում է «Խազար» ռազմական հետազոտությունների ոչ կառավարական ինստիտուտի հաշվետվությունում, որի տվյալները հավաքվել են զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մոնիտորինգի արդյունքում:

Ըստ նույն աղբյուրի՝ 37 հոգի զոհվել է հայկական կողմի կրակոցների կամ ականի պայթյունի (3 մարդ) հետևանքով, մնացյալ 39-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG