Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն քննում է թիվ 04/05-ում հանրաքվեի արդյունքների կեղծման ահազանգով գործը


Երևանյան ընտրատեղամասերից մեկում քվեարկությունից հետո բացում են քվեատուփը, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Երևանյան ընտրատեղամասերից մեկում քվեարկությունից հետո բացում են քվեատուփը, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 04/05 ընտրական տեղամասի հանձնաժողովի կողմից կեղծվել են քվեարկության արդյունքները:

Հաղորդման հիման վրա՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ, նախաքննությունը շարունակվում է, փոխանցում է ՀՔԾ-ն:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG