Մատչելիության հղումներ

Վախթանգ Աբրահամյանը՝ ԿԲ նախագահի տեղակալ


Հայաստան, Երևան - Դրամի արձանը Կենտրոնական բանկի շենքի դիմաց

Հայաստան, Երևան - Դրամի արձանը Կենտրոնական բանկի շենքի դիմաց

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վախթանգ Աբրահամյանին վեց տարի ժամկետով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ նշանակելու մասին, դադարեցնելով նրա՝ ԿԲ-ի խորհրդի անդամի լիազորությունները:

Սերժ Սարգսյանի երկու այլ հրամանագրերով, որոնք հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Արմենակ Դարբինյանը և Արկադի Խաչատրյանը նշանակվել են ԿԲ-ի խորհրդի անդամներ՝ համապատասխանաբար հինգ տարի և մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետներով:

Նշենք, որ Արմենակ Դարբինյանը վերանշանակվում է ԿԲ-ի խորհրդի անդամ, իսկ Արկադի Խաչատրյանը զբաղեցնում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնը, որից ազատվել է Սերժ Սարգսյանի նույն օրվա կարգադրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG