Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին կարող է քաղաքական ապաստան խնդրել Միացյալ Թագավորությունից


Միխայիլ Խոդորկովսկի, Լոնդոն, նոյեմբեր, 2015թ․
Միխայիլ Խոդորկովսկի, Լոնդոն, նոյեմբեր, 2015թ․

Նախկին նավթային մագնատ, Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին հնարավոր է քաղաքական ապաստան խնդրի Միացյալ Թագավորությունից:

Երեկ Ռուսաստանը միջազգային հետախուզում հայտարարեց Խոդորկովսկու նկատմամբ: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել 1998 թվականին Սիբիրի Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով:

BBC-ին տված հարցազրույցում ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը «ցնորք է» որակել ռուսական իշխանությունների այս գործողությունները՝ պնդելով, որ իրեն ուզում են ձերբակալել ենթադրությունների հիման վրա: «Պուտինի համար ես սպառնալիք եմ 2016 թվականի ընտրություններում»,- ասել է Միխայիլ Խոդորկովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG