Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Շփման գծում կրակոցների թիվը էապես նվազել է


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Նախորդ օրերի համեմատ Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG