Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքային իշխանությունները մտադիր էին մայրաքաղաքի օրինակով քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծել:

Վերջին տարիներին աղքատ բնակչության թիվը Վանաձորում աճել է 24 տոկոսով, և վանաձորցիները, ինչպես վկայեց «Ազատության» հարցախույզը, դեմ էին այս նախաձեռնությանը:

Հարցը օրակարգից հանվում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամ քաղաքացիների դժգոհությունից հետո այն հանվել էր անցած մայիսին:

«Տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին» հարցի մյուս կետով առաջարկվում էր 150-ից 200 դրամ դարձնել աղբահանության վճարը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի խոսքով՝ այդ գումարներով նախատեսում են ձեռք բերել նոր տեխնիկա, տեղադրել նոր աղբամաններ:

Ավագանու որոշ անդամների փաստարկներին, թե վանաձորցիներն ապրում են սոցիալական բարդ պայմաններում, քաղաքապետը հակադարձեց․ - «Մենք 350 տանիքներ ունենք կապիտալ վերանորոգման, որը համայնքային բյուջեն ի զորու չի կատարելու: Մենք մանկապարտեզներ ունենք 20 հատ, որը հնարավոր չէ էս բյուջեով նորմալ պահել: Մենք մշակույթի տներ ունենք, որոնց տանիքների մեծ մասը կապիտալ վերանորոգման կարիք ունի․․․ Եվ մենք ուզում ենք բոլոր տուրքերը իջեցնենք․․․ Դե բեր համայնքային բյուջե չհավաքագրենք»:

Աղբահանության վարձավճարի բարձրացմանը ավագանու անդամների մեծամասնությունը, ի վերջո, կողմ քվեարկեց:

XS
SM
MD
LG