Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է այսօր կառավարությունում հրավիրված արտակարգ բրիֆինգի ընթացքում:

«Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ իմ երկրի հավատարիմ զինվորը», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարությունը ղեկավարում էր 2013 թվականի նոյեմբերի 20-ից: Իր պաշտոնավարման տարիները նա բնորոշել է որպես կայունության, օրինականության, պատասխանատվության և արդարության վերականգնման ժամանակահատված: Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հենց այս ընթացքում է Վրաստանը ազատ առևտրի համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, պայմանավորվածություն ձեռք բերել ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման շուրջ:

Վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է կոնսուլտացիաներ անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ և առավելագույնը 7-օրյա ժամկետում վարչապետի նոր թեկնածու առաջադրի:

Առավել հավանական թեկնածու է համարվում Վրաստանի արտգործնախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, ով ի պաշտոնե կատարելու է վարչապետի պարտականությունները՝ մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG