Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունենում Մոսկվայում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղըզստանի Հանրապետության զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ:

Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը և 2016թ. ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև համագործակցության պլանը, քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անդրեյ Ռավկովի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել է 2016թ. ՀՀ ՊՆ և ԲՀ ՊՆ միջև երկկողմ համագործակցության պլանը և քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG