Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արթուր Ջավադյանին, Գագիկ Խաչատրյանին


Արթուր Ջավադյանը Բակո Սահակայանի հետ հանդիպման ժամանակ, 23-ը դեկտեմբերի, 2015թ.

Արթուր Ջավադյանը Բակո Սահակայանի հետ հանդիպման ժամանակ, 23-ը դեկտեմբերի, 2015թ.

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում Հայաստանի և Ղարաբաղի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Գագիկ Խաչատրյանը Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, 23-ը դեկտեմբերի, 2015թ

Գագիկ Խաչատրյանը Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, 23-ը դեկտեմբերի, 2015թ

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նաև Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում Հայաստանի և Ղարաբաղի գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ըստ հաղորդագրության, քննարկմանը ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG