Մատչելիության հղումներ

Հաստատվեց Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեն


Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանի շենքը

Այսօր ավագանու հերթական նիստում հաստատվել է Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեն։

Քաղաքապետարանի փոխանցմամբ, համաձայն հաստատված բյուջեի՝ տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 միլիարդ 219 միլիոն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9 տոկոսով ավելի է 2015 թվականի բյուջեով կանխատեսվածից:

«Ծրագրված եկամուտները շուրջ 15.1 տոկոսով գերազանցում են 2014 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7 տոկոսով», - ասված է հաղորդագրությունում:

Քաղաքապետարանը նշում է, որ 2016 թվականի բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 78 միլիարդ 369 միլիոն 530 հազար դրամի չափով, որի շուրջ 99 տոկոսը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39 տոկոսը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG