Մատչելիության հղումներ

Շոյգու-Հասանով առանձնազրույց Մոսկվայում


Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Բաքվում, հոկտեմբեր, 2014թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Բաքվում, հոկտեմբեր, 2014թ․

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Զաքիր Հասանովի հանդիպումը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, որը այսօր տարածել են տեղական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի է ունեցել առանձնազրույցի ձևաչափով, ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG