Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն ՀՀ-ՌԴ ԱԳՆ տեղեկատվական ստորաբաժանումների միջև


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև այսօր կայացել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման և տեղեկատվության բնագավառում խորհրդակցություններ։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, խորհրդակցություններին քննարկվել են Հայաստանում ռուսաստանյան լրատվամիջոցների և Ռուսաստանում հայկական լրատվամիջոցների գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձ է արվել Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում տեղեկատվական աշխատանքի առանձնահատկություններին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։

Երկուստեք կարևորվել է տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG