Մատչելիության հղումներ

Պուտինի գործողություններին հավանություն տվողները Հայաստանում ավելի շատ են, քան Ռուսաստանում


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2015թ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2015թ

Gallup International-ը հրապարակել է աշխարհի առաջնորդների վարկանիշները։

Հարցումներ, հետազոտություններ, ուսումնասիրություններ անցկացնող Gallup International կազմակերպությունը տարեվերջյան հարցումների արդյունքում հրապարակել է աշխարհի առաջնորդների վարկանիշները՝ տվյալ երկրի առաջնորդի սեփական և ուրիշ երկրներում։

Նշենք, որ սա ոչ թե ամերիկյան հայտնի Gallup-ն է, այլ եվրոպական կազմակերպություն է։

Ըստ հարցումների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը Ռուսաստանում դրական է գնահատել հարցվածների 72 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 79 տոկոսը։

Աշխարհի առաջնորդներից Պուտինն իր երկրում ունի ամենաբարձր վարկանիշը, ԱՄՆ-ում Բարաք Օբաման՝ 12 տոկոս, Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայում վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բացասական աստիճանի վրա են։

Gallup International-ը հարցումներն իրականացրել է հետևյալ մեթոդով՝ վերցրել է տվյալ առաջնորդի գործունեությունը դրական և բացասական գնահատած կարծիքների թիվը, մեծից հանել է փոքրը և ստացել այդ առաջնորդի գործունեության գնահատականը։

Ինչ վերաբերում է ուրիշ երկրներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենաբարձր գնահատականն ունի Հայաստանում՝ 79 տոկոս՝ ավելի բարձր, քան Ռուսաստանում, հետո՝ Վիետնամում՝ 76 տոկոս, Սերբիայում՝ 72 տոկոս։ Սակայն դրսի երկրների ընդհանուր տվյալներով, Պուտինի գնահատականը ավելի շատ բացասական է, քան դրական։

Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների առաջնորդները դրսում ավելի շատ դրական գնահատականներ ունեն, քան բացասական։ Ամենադրականը գնահատվում է Բարաք Օբամայի գործունեությունը՝ 59 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG