Մատչելիության հղումներ

Սեֆիլյան․ Իշխանությունները «իրենց ճիշտ գնահատականներով ուշ են»


Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում, արխիվ:

Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում, արխիվ:

«Նոր Հայաստան»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում շարունակվում է:

«Այսօր և՛ Սերժ Սարգսյանի շրթերից, և՛ իր ենթակա Վիգեն Սարգսյանների շրթերից, և՛ մնացյալ պաշտոնյաների․․․ եկող օրերին պիտի բազմաթիվ անգամ լսենք նույն տրամաբանությամբ մտքեր, որոնք արտահայտվելու են հետևյալ կոնտեքստում՝ տղե՛րք, ժողովո՛ւրդ, պատերազմ է, եկե՛ք հանգիստ թողնենք ներքաղաքական վիճակը, եթե ոչ՝ գիտեք ինչ կլինի․ հակառակորդը կգա, կհոշոտի մեզ․․․ Կուզեմ ասել՝ դժբախտաբար ուշ են, այդ իրենց ճիշտ գնահատականներով ուշ են: Եվ միտումը այդ իրենց ճիշտ գնահատականների, դավադիր է», - այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքում ասաց ճակատի անդամ Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

«Մենք Ազատության՝ հայ ժողովրդական իշխանության հրապարակից չենք հեռանալու: Այստեղ կմնա մեր պետական դրոշը, մինչև որ մենք ունենանք Հայաստանի նոր հանրապետություն․․․ Դա պարտավոր ենք տեսնել նոր տարում: Ոչ մի 2017․ նոր տարում՝ նոր Հայաստան», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով անցած ամիս Երևանում զինված խմբի ձերբակալությանը՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ - «Որ այդ գործի ծալքերում կա քաղաքական աստառ, դրանում ես, իմ անձնական կարծիքն է, չեմ կասկածում: Նույնպես պարոն Շիրխանյանի ձերբակալումը․․․ Հարց է առաջացնում հետևյալ հանգամանքը․ երբ այդ խումբը ձերբակալվեց ամսի 25-ն [նոյեմբերի], իսկ պարոն Շիրխանյանը ձերբակալվեց ընդամենը մի քանի օր առաջ․․․ Շատ հարցեր են առաջանում: Եթե պարոն Շիրխանյանը ներքաշված լիներ, ինքը կմնա՞ր Երևանում»:

XS
SM
MD
LG