Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 6 ամերիկացի զինվոր է զոհվել


Աֆղանստանի բանակի զինվորներ Հելմանդ նահանգում, 21-ը դեկտեմբերի, 2015թ.
Աֆղանստանի բանակի զինվորներ Հելմանդ նահանգում, 21-ը դեկտեմբերի, 2015թ.

Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ամերիկացի վեց զինվոր է զոհվել, երկուսը` վիրավորվել։

Հարձակումը տեղի է ունեցել «Բահրամ» ռազմաօդային բազայից ոչ հեռու գտնվող գյուղում։

Պենտագոնի փոխանցմամբ, մահապարտը մոտեցել է զինծառայողներին ու գործի դրել իրեն ամրացված հզոր պայթուցիկը։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչները։

«Հարձակումը ծանր հիշեցում է այն վտանգի մասին, որին ամերիկյան զինվորներն ամեն օր առնչվում են Աֆղանստանում», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG