Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել է միլիոնը


Փախստականներ Հունաստանում, նոյեմբեր, 2015թ․

Փախստականներ Հունաստանում, նոյեմբեր, 2015թ․

2015 թվականին ծովային և ցամաքային ճանապարհներով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, գերազանցել է մեկ միլիոնը:

Մեծամասնությունը՝ ավելի քան 800 հազար հոգի, Եվրոպա է հասել ծովային ճանապարհով՝ Թուրքիայից Հունաստան:

Միգրանտների մեծ մասը Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից են:

Միջազգային կազմակերպության տվյալներով, վտանգավոր այդ ճամփորդության ընթացքում 3 հազար 695 մարդ ջրահեղձ է եղել կամ համարվում է անհետ կորած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG