Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ․ Բախումները շփման գծում շարունակվել են


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ (8 արկ), 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (16 արկ), ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG