Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին


Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են նախորդ՝ 2015թ. հոկտեմբերի 16-ի բարձրագույն խորհրդի նիստում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը, Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. բյուջեն, Միության կառույցներում նախագահության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխման և անձնական կազմի մասին, Միության անդամ պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացման մասին և մի շարք այլ հարցեր:

Օրակարգի շրջանակներում Միության պետությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի դրույքաչափը, քննարկել «ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» հարցը:

Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագրի դադարեցման խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG