Մատչելիության հղումներ

Սարգսյան․ ՀԱՊԿ երկրները հանդես են եկել հակաահաբեկչական լայն կոալիցիա ձևավորելու օգտին


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանդես են եկել հակաահաբեկչական լայն կոալիցիա ձևավորելու օգտին: Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Համապատասխան հայտարարությունը ընդունվել է Կրեմլում անցկացվող Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

Սարգսյանի խոսքով, ահաբեկչության դեմ պայքարը «չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների արգելափակման»:

Նստաշրջանում քննարկվել է նաև ՀԱՊԿ-ի նախորդ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում ընդունված որոշումների, այդ թվում Հայաստանի կողմից՝ իր նախագահության ընթացքում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը:

Հայաստանը նախագահը նշել է, որ ՀԱՊԿ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանին՝ Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանման առնչությամբ:

«Թուրքիայի այս քայլը որևէ կերպ չի նպաստում ահաբեկչության դեմ միջազգային հակազդեցության կոնսոլիդացիային, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - նշել է Հայաստանի նախագահը, - «Մենք, որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Մոսկվայի դիրքորոշմանը այս միջադեպի հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG