Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին այսօր մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։

Շիրխանյանը իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն Ազգային անվտանգության ծառայության կողմից հանցավոր խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին ճանաչում է։ Փաստաբանի խոսքով՝ վերջինիս հետ Շիրխանյանը ծանոթացել է այս տարի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG