Մատչելիության հղումներ

Իրարանցում Բաքվի խանութներում՝ կապված մանաթի արժեզրկման հետ


Այսօր Ադրբեջանի կենտրոնական բանկը անցել է լողացող փոխարժեքի, որի հետևանքով դոլարը մանաթի նկատմամբ աճել է 47.6, իսկ եվրոն՝ 47.9 տոկոսով: Մանաթի արժեզրկման հետ կապված՝ բանկերը դադարեցրել են փոխանցումները:

Լողացող փոխարժեքի անցում կատարելու հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսել են մեծ քանակությամբ սնունդ, տեխնիկա և այլ պարագաներ գնել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մարդիկ պարզապես գրոհել են առևտրի կենտրոնները, չնայած կառավարությունը հայտարարել է, թե մանաթի արժեզրկման հետ կապված՝ սննդամթերքի գների շեշտակի աճ չի սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG