Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը հանձնարարել է տոներին շուրջօրյա հերթապահություն սահմանել


Ամանորը Երևանում, արխիվ

Ամանորը Երևանում, արխիվ

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնարարվել է խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը:

Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ապահովել օպերատիվ հերթապահություն:

Հանձնարարվել է հերթապահություն սահմանել կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG