Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել Հայաստանում իր ավիացիոն խմբավորումը


Ռուսական ռազմական օդանավ և ուղղաթիռ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, դեկտեմբեր, 2015թ․

Ռուսական ռազմական օդանավ և ուղղաթիռ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, դեկտեմբեր, 2015թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ուժեղացրել է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված իր ավիացիոն խումբը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Մի-24 և Մի-8 մակնիշի ևս վեց ուղղաթիռներ են վերջին օրերին Կրասնոդարի երկրամասից տեղափոխվել Հայաստանի տարածք:

«Այսպիսով, Անդրկովկասում տեղակայված ռուսական ստորաբաժանման կազմում ձևավորվել է բանակային ավիացիայի ուղղաթիռային էսկադրիլիա» - նշված է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ դեկտեմբերի սկզբին, Հայաստանում են տեղակայվել յոթ մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG