Մատչելիության հղումներ

Հացադուլավոր դատապարտյալների հարազատները սպառնում են փակել Դեմիրճյան փողոցը


Ցմահ դատապարտյալների հարազատների դեկտեմբերի 17-ի ցույցը կառավարության շենքի մոտ

Ցմահ դատապարտյալների հարազատների դեկտեմբերի 17-ի ցույցը կառավարության շենքի մոտ

Դեկտեմբերի 14-ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները այսօր ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վարչապետը ցուցարարներին չընդունեց, ինչից հետո վերջիններս շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք: Այս պահին նրանք Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքի մոտ են և պահանջում են հանդիպում իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ, այլապես սպառնում են փակել փողոցը:

Հիշեցնենք, 35 հացադուլավորները իշխանություններից պահանջում են վերանայել իրենց գործերը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG