Մատչելիության հղումներ

logo-print

Ժիրայր Սեֆիլյան. «Մեզ հաջողվելու է ազատվել այս ռեժիմից»


Ժիրայր Սեֆիլյանը ելույթ է ունենում Գյումրիի հանրահավաքում, 20-ը դեկտեմբերի, 2015թ.

Ժիրայր Սեֆիլյանը ելույթ է ունենում Գյումրիի հանրահավաքում, 20-ը դեկտեմբերի, 2015թ.

«Մեզ հաջողվելու է ազատվել այս ռեժիմից»: Այդ մասին այսօր հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիի Թատերական հրապարակում՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ:

«Ոչ ոք չի կասկածում, չէ՞, որ հաղթելու ենք: Մեզ հաջողվելու է ազատվել այս ռեժիմից», - ասաց Սեֆիլյանը:

Նշենք, որ մինչ Գյումրի ժամանելը, ճակատի անդամները հանդիպումներ էին անցկացրել Սպիտակում և Վանաձորում:

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ, 20-ը դեկտեմբերի, 2015թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ, 20-ը դեկտեմբերի, 2015թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիի հանրահավաքի բացման խոսքում հայտարարեց. - «Բացված եմ համարում համապետական 14-րդ ժողովը, որն ունի օրակարգում երկու հարց, առաջինը՝ դեկտեմբերի 6-ին և դրանից առաջ պետական հանցագործություն, պետական հեղաշրջման փորձ իրականացրած Սերժ Սարգսյանին աթոռից ազատելը, և երկրորդը՝ մինչև խորհրդարանական, նախագահական արտահերթ ընտրություններ ժողովրդի վստահության կառավարության կազմավորելու հարցը»:

Հովհաննիսյանն ասաց, որ նման ժողովներ անցկացրել են Հայաստանի13 քաղաքներում և ամսի 22-ին ժամը 17-ին արդեն Երևանում կամփոփեն ժողովների արդյունքները: «Կհրապարակենք մեր հետագա քայլերը, կլինի որոշումը, որն ուժի մեջ կմտնի, և կսպասենք, որ համապատասխան մարմիններն ի կատար ածեն ժողովրդի պահանջը», - ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG