Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը:

«Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետքաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են 200-ը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը վերոնշյալի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, որն էլ, իր հերթին, այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG