Մատչելիության հղումներ

Մավրիկիոս - Փարիզ օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում


Air France ընկերության օդանավ, արխիվ
Air France ընկերության օդանավ, արխիվ

Մավրիկիոս - Փարիզ չվերթն իրականացնող Air France ընկերության օդանավը շաբաթ լույս կիրակի գիշերը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում:

Քենիայի ոստիկանության փոխանցմամբ՝ օդանավի անձնակազմը խնդրել է արտակարգ վայրէջքի թույլտվություն, երբ զուգարանում կասկածելի առարկա է հայտնաբերել: «Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, բոլոր ուղևորները տարհանվել են», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նա փոխանցել է, որ անվտանգության աշխատողները հեռացրել են կասկածելի առարկան՝ պարզելու դրանում պայթուցիկի առկայությունը:

France-Presse (AFP) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օդանավում եղել է 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ:

Ինքնաթիռը դեռ գտնվում է Մոմբասի օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG