Մատչելիության հղումներ

Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Դրանում նշված է՝

«Գագաթնաժողովը նախագահներին հնարավորություն է տվել հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույցի ժամանակ:

Նախագահները քննարկել են վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների դեպքերն ու, մասնավորապես, մտահոգություն են հայտնել ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի (այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում) առնչությամբ:

Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին:

Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ներգրավվածությունը համանախագահների՝ ներկայումս բանակցվող առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Մինսկի խմբի ձևաչափին:

Համանախագահները պատրաստակամ են շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար կողմերի հետ աշխատելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG