Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն անակնկալ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ


Սեյրան Օհանյանը զորամասերից մեկում, արխիվ
Սեյրան Օհանյանը զորամասերից մեկում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․

«ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»:

Անցած գիշեր շփման գծում իրավիճակը դարձյալ խիստ լարված է եղել, ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունը ետ մղելիս հայկական կողմը մեկ զոհ է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG