Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձև ընդունեց


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանաձևը, որը համատեղ ներկայացրել են ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

Փաստաթուղթը հակամարտության կողմերին պարտավորեցնում է դադարեցնել խաղաղ բնակչության դեմ ուղղված ռազմական գործողությունները։

Բանաձևում ընդգծվում է նաև, որ երկրի ապագայի մասին որոշում կարող է ընդունել միայն սիրիացի ժողովուրդը։

Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը պարտավորվում է կազմակերպել Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցային գործընթացը, որի մեկնարկը նախատեսված է 2016-ի հունվարին: Բանաձևում, սակայն, որևէ հիշատակում չկա երկրի գործող նախագահ Բաշար Ասադի մասին, որի հրաժարականն է պահանջում Վաշինգտոնը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ասադը իր համերկրացիների մեծամասնության աչքի առաջ սպառել է իր լեգիտիմությունը և պետք է լքի երկրի նախագահի պաշտոնը, որպեսզի վերջ տրվի արյունահեղությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG