Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Թուրքիան կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները


Իսրայել - Իսրայելական ռազմանավը ուղեկցում է Գազայի հատված ուղևորվող նավը, արխիվ

Իսրայել - Իսրայելական ռազմանավը ուղեկցում է Գազայի հատված ուղևորվող նավը, արխիվ

Իսրայելն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք դադարեցվել էին 2010 թվականից, երբ իսրայելական ուժայինները կանխեցին Գազայի շրջափակումը կոտրել փորձող թուրքական նավի առաջխաղացումը:

Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ հղում անելով իսրայելական կառավարական աղբյուրներին:

Թուրքիա - Իսրայել բանակցություններն ընթացել են Շվեյցարիայում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելը կստեղծի սպանված 10 թուրք նավաստիների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հիմնադրամ: Փոխարենը՝ Թուրքիան կդադարի հետապնդել իսրայելցի զինվորական պաշտոնյաներին, ովքեր նախաձեռնել էին նավի վրա հարձակումը:

Երկրները նաև կքննարկեն գազատար կառուցելու հարցը: Թուրք պաշտոնյաներն ասել են, որ այս հաշտեցումը խթանել է ռուս-թուրքական կոնֆլիկտը, որից հետո Թուրքիան սկսել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG