Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կողմը հաղորդում է հակառակորդի 5 զոհերի մասին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողությունները հետ մղելուց հետո հայտնի է դարձել, որ հակառակորդն առնվազն 5 զոհ է տվել:

«Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմը տվել է առնվազն 3 զոհ և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:

ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ): ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և պատրաստ են ջախջախիչ հարված հասնել ցանկացած սադրանքի»,- նշված է ԼՂ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG