Մատչելիության հղումներ

ՔԿ․ Նախնական տվյալներով՝ սպան մահացու վիրավորվել է նռնականետից կրակելիս


Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:

«Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է վիրավորում: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է», - հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ խոստանալով քննության արդյունքների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG