Մատչելիության հղումներ

Ոսկեպարում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է վիրավորվել


Ական, արխիվ

Ական, արխիվ

Այսօր ժամը 10:48 ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն, փոխանցում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ):

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել:

Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

ՏԿԱԻՆ-ը ավելի ուշ հայտնեց, որ մարմնական վնասվածքներ են ստացել 50-ամյա ծնված Ա. Ս.-ն և 61-ամյա Ա. Կ.-ն:

Ա.Ս.-ն տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ Ա.Կ.-ն` Իջևանի բժշկական կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG