Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվոր է զոհվել


Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, արխիվ
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվոր Թալեհ Քերիմովը։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նշում է, որ զինվորը սպանվել է «հայկական և ադրբեջանական զորքերի մարտական ընդհարման» ժամանակ։

Նշենք, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանցի զինծառայողի զոհվելու չորրորդ դեպքն է՝ ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրությունների, որոնք հայտնել էին նաև վիրավորների մասին։

Հիշեցնենք՝ ամսվա սկզբից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները հաղորդեցին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ինտենսիվացման մասին, ինչի հետևանքով հայկական Զինված ուժերի չորս զինծառայող զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Երկու գերատեսչությունները հայտարարել էին, որ հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տալու հակառակորդի գործողություններին, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG