Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Աշոցքի զինկոմիսարիատի պաշտոնյան


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Ձերբակալվել է Աշոցքի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ոսկանյանը՝ կաշառք ստանալու կասկածանքով: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ոսկանյանը իր որդուն՝ նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինծառայությունից առաջին անգամ 3 տարով տարկետում տալու նպատակով 2012 թվականին իրենից պահանջել և առձեռն ստացել է 6 հազար 500 դոլար: Միաժամանակ Սամվել Սիմոնյանը հայտնել է նաև, որ 2015 թվականի առաջին զորակոչից իր որդուն հերթական տարկետում տալու համար իրենից կրկին պահանջել և առձեռն ստացել է 4 հազար 500 դոլար», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալը», Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG