Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկում է Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով դատը


Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվող Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, օգոստոս, 2015թ․

Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվող Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, օգոստոս, 2015թ․

Այսօր կեսօրին Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, կսկսվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը:

Սպանության համար մեղադրվում է ռուսական ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:

Ամիսներ առաջ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցեց Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության գործը՝ բաղկացած 9 հատորից:

Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը, հիշեցնենք, օգոստոսին 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում Պերմյակովին մեղավոր է ճանաչել զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտել ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG