Մատչելիության հղումներ

Այսօր կսկսվի կործանված Су-24-ի «սև արկղը» բացելու գործընթացը


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացնում կործանված Су-24-ի «սև արկղը», Մոսկվա, 8-ը դեկտեմբերի, 2015թ․
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացնում կործանված Су-24-ի «սև արկղը», Մոսկվա, 8-ը դեկտեմբերի, 2015թ․

Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին սկսվելու է նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական Су-24 ռազմական օդանավի «սև արկղի» բացման գործընթացը: Այդ մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:

Մանրամասներ նախարարությունը չի հայտնում՝ նշելով միայն, որ այս կապակցությամբ Միջպետական ավիացիոն հանձնաժողովում այսօր հայտարարված է ասուլիս:

Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին էր ցուցադրել օդանավի «սև արկղը», սակայն երկրի ղեկավարը հրամայել էր այն բացել միայն միջազգային մասնագետների ներկայությամբ:

Պաշտոնական Անկարան, հիշեցնենք, պնդում է, որ ռուսական օդանավը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, Մոսկվան էլ, իր հերթին, վստահեցնում է, որ ինքնաթիռը Թուրքիայի սահմանը չէր հատել և որևէ ազդանշաններ թուրքերից չէր ստացել:

Ինքնաթիռն ընկել էր Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Օդանավի հրամանատարը պարաշյուտով իջնելիս սպանվել է, իսկ անձնակազմի մյուս անդամին ռուսական և սիրիական հատուկ ուժերի ներկայացուցիչներին հաջողվել է փրկել, փրկարարական գործողությունների ժամանակ զոհվել է ևս մեկ ռուսաստանցի զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG