Մատչելիության հղումներ

Մոուրինյոն պաշտոնանկ է արվում


«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը և մարզիչ Ժոզե Մոուրինյոն, արխիվ, Բարսելոնա, 16 հունվարի, 2005թ.

«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը և մարզիչ Ժոզե Մոուրինյոն, արխիվ, Բարսելոնա, 16 հունվարի, 2005թ.

Անգլիայի առաջնությունում պարտությունը պարտության հետևից կրող Լոնդոնի «Չելսի»-ն առաջիկայում կղեկավարի նոր մարզիչ։

BBC հեռուստառադիոկայանի մարզական հաղորդումների բաժնի խմբագիր Դան Ռոնի փոխանցմամբ, պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր տեղեկացվել է, որ ազատվում է պաշտոնից։ Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր, ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը ստիպված կլինի պորուգալացուն վճարել ավելի քան 40 միլիոն ֆունտ ստերլինգ՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։

Ենթադրվում է, որ մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտը ակումբը մարզելու է հոլանդացի անվանի մասնագետ Գուս Հիդինկը։

Անցյալ տարի «Չելսի»-ն դարձել է անգլիական պրեմիեր լիգայի չեմպիոն, սակայն այս տարի արդեն կրել է 9 պարտություն և այսօրվա դրությամբ զբաղեցնում է 16-րդ տեղը։

Բրիտանացի մեկնաբանների խոսքերով, 2015-16 թվականների մրցաշրջանը «իսկական աղետ է» գործող չեմպիոն «Չելսի»-ի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG