Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվե․ 38 դեպքով հարուցվել է քրեական գործ


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկություն ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկություն ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Հայաստանի գլխավոր դատախազություն ամփոփել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ ստացված ահազանգերի ուսումնասիրությունները։

«Քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է 487 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ)», - ասված է դատախազության հրապարակած հաղորդագրությունում։

«Դրանցից 435-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 14 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 38 դեպքով հարուցվել է քրեական գործ», - ամփոփում է դատախազությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG