Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության բանակը կասեցրել է 3 ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն փորձերը


Ադրբեջանական դիվերսիոն խմբից առգրավված միջոցներ, նկարը՝ ԼՂ ՊՆ կայքէջի
Ադրբեջանական դիվերսիոն խմբից առգրավված միջոցներ, նկարը՝ ԼՂ ՊՆ կայքէջի

Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:

ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

«Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել»,- փոխանցում է ԼՂ ՊՆ կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG