Մատչելիության հղումներ

Իրաք, Իրան, Սիրիա և Սուդան այցելած օտարերկրացիների մուտքը ԱՄՆ կսահմանափակվի


ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում
ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում

Միացյալ Նահանգները պատրաստվում է մուտքի սահմանափակում ընդունել այն օտարերկրացիների համար, ովքեր այցելել են Իրաք, Իրան, Սիրիա և Սուդան։

Ըստ այդմ, այն 38 պետությունների քաղաքացիները, որոնցից կարճատև այցերի համար Միացյալ Նահանգները մուտքի արտոնագիր չի պահանջում, նշված չորս երկրներ նախկինում այցելած լինելու դեպքում արդեն ԱՄՆ կարող են մտնել միայն վիզայով։

Նման սահմանափակման պատճառը ահաբեկչությանն առնչվող վտանգներն են։

Օրինագիծն արդեն արժանացել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանը, իսկ նախագահ Բարաք Օբաման խոստացել է այն ստորագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG